четверг, 19 октября 2017 г.

Գենդեռանյին հավասարություն

Իմ կարծիքով  գենդեռային հավասարությունը երբեք լիարժեք չի կարող լինել: Կան երկրներ, որտեղ կանանց վերաբերվում են ստուրկի նման և շատ վատ  են վարվում նրանց հետ: Ես կողմ չեմ այդ երկրների օրենքին, որովհետև պետք չէ ոչ-ոքի նվաստացնել: Ամեն պարագայում պետք է յուրաքանչյուր մարդու կարծիքը լսես և կիրառել:Ինձ թվում է գենդեռային հավասարության մեջ  ամենակարևոր բանը` ընտանեկան դաստիարակությունն է: Եթե մարդը փոքր հասակից տեսնում է տանը կատարվող վեճերը, լսում է գոռոցներ, նրա դաստիարակման ընդացքում չեն խրատում և նա անում է այն  ինչ ուզում է, նա մեծ հասակում նույն է կրկնում:Ճիշտ է աղջիկներն ու տղաները տարբեր սեռերի ներկայացուցիչներ են, բայց նրանք երկուսնել օրենքի դիմաց պետք է նույն իրավունքները ունենան:
Մենք դասարանում շատ  քննարկումներ ենք կատարել այս հարցի շուրջ: Աղջիկները ցանկանում են ազատություն և պնդում են, որ պետք է ունենան հավասար իրավունքներ: Տղաների կարծիքը ինձ դուր չի գալիս, որովհետև նրանք իրենց բարձր դիրքերը ավելի են ուզում բարձրացնել` աղջիկների իրավունքների հաշվին: Ամեն անձ ունի իր կյանքը և պետք է նա կայացնի իր որոշումները: Հաճախ մեզանից մեծ եղբայրները կամ հայրիկները բարկանում են չնչին բանի համար: Օրինակ որ մի փոքր ուշ ենք տուն գալիս կամ եթե մենք մեր շրջապատի տղաների հետ ենք շբվում նրանք դեմ են լինում: Ինձ թվում է ոչ մի վատ բան չկա, որ ես շբվեմ իմ դասընկերների կամ բակի տղաների հետ, սակայն ինձ շատ դեպքերում արգելում են:

Комментариев нет:

Отправить комментарий