воскресенье, 17 декабря 2017 г.

Նոր տարի

Նոր տարին նշվում է բոլոր երկրներում` օրացույցին համապատասխան: Տարվա սկիզբը` հունվարի մեկը հիմնել է Հռոմեացի առաջնորդ Հուլիոս կեսարը` Մ.թ.ա 46թվականին: Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին` ընտրության աստծուն: Հունվար ամիսը անվանակոչել են Յանուս աստծո պատվին, որին պատկերում էին երկու դեմքով, մեկը նայում էր դեպի առաջ, մյուսը հետ:Որոշ երկրներ Նոր Տարին նշում են լուսնային օրացույցով:



Հունվարի 21-ից փետրվարի 21ը ընկած ժամանակահատվածում նշում են Չինացիները
Մարտի 21-ին կամ 22ից Պարսիկները
Բանգլադեշում(երկիր) նշում են ապրիլի 14-ին

Մինչ 15թվականը Ռուսաստանը Նոր Տարին նշում էր, ոչ թե հունվարից, այլ մարտի մեկից, ինչպես Հին Հռոմում:1492 թվականից օրինական օր է ընտրվում սեպտեմբերի մեկը` համաձայն եկեղեցական օրացույցին:Իս 1700 թվականից Պետրոս Առաջինի հրամանով Ռուսաստանում Նոր Տարին սկսեցին նշել, ինչպես այլ Եվրոպական երկրներում` հունվարի մեկից: Համաձայն ավանդույթների տանը դնում են տոնական եղեվնի: Շատ երկրներում այն դնում են Սուրբ Ծնունդին և անվանում ծննդյան եղեվնի: Եղեվնին զարդարում են գույնզգույն խաղալիքներով: Ձմեռ պապին Նոր Տարվա հերոս է, որը գալիս է և երեխաներին նվերներ տալիս` արծաթագույն կամ կարմիր մուշտակով, գլխարկով, սպիտակ և երկար մորուքով, ձեռքին գավազան:Հին Նոր Տարին տոն է, որը նշվում է համապատասխան Նոր Տարվա հետ Հուլյոսական օրացույցով: Նշվում է հունվարի 13ի գիշերվանից մինչև հունվարի 14ը` Ղազախստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ուկռաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Սերբիայում, Շվեցարիայում և մի քանի այլ երկրներում:

Աղբյուրը






Комментариев нет:

Отправить комментарий