пятница, 13 октября 2017 г.

Հայկ և Բել

Հայկը` գանգուռ մազերով, վառվռուն աչքերով մարդ էր:Նա քաջ դյուցազնուն էր, ով բռնացողներին դեմ էր:
 Բելը բռնակալ էր և նրան հաջողվել էր տիրանալ և շատերին ստրուկ դարձնել: Հայկը չէր ենթարկվում Բելին, այդ պատճառով իր ծառաների և ընտանիքի անդամների հետ գնաց մի լեռան ստորոտ` բլակվելու համար:Այդ լեռնահովիտը անվանեց` Հայք:Ստեղծեց նաև մի գյուղ, որը կոչեց` Հայկաշեն: Հայկը շատ հանգիստ և խաղաղ էր ապրում, իսկ Բելը ողջ գիշեր մտածում էր, թե ինչպես հաղթի Հայկին և նրա ընտանիքին:Բելը իր հավատարիմ մարդկանց ուղղարկում է Հայկի մոտ, որ ասեն <<Մեղմացրու քո հպարտ բնավորությունը և ինձ ենթարկվելով խաղաղ ապրիր` որտեղ կցանկանաս>>:
Հայկը մերժում և այդ մարդկանց հետ է ուղղարկում:Բելը մեծ զորք է հավաքում և գնում` Հայկի բնակավայր:Հայկը հավաքում է բոլոր որդիներին, թոռներին, քաջերին և գնում Վանա ծովակ:Վերջապես հասնում են բարձրաբերձ լեռը:Ձախ կողմում Բելի մեծ հերոսախումբն էր, իսկ կենտրոնում ` նա:Բելը կրում էր երկաթե գլխարկ, պղնձե տախտակներ և գոտի:Նրա շուրջ բոլորը թիկնապահներ և զինորներ էին, իսկ Հայկը կանգնած էր զորքի դիմաց` անվախ ու հպարտ:Տեսնելով Հայկի հպարտությունը, ուժը ` Բելը նահանջում է:Հայկը առաջ է գնում և երեքթևյան նետը խրում Բելի թիկունքին:Բելը ընկնելով գետնին` շունչը փչում է: Առաջնորդին կորցրած զորքը փախչում է այնտեղից:Հայկը շարունակեց ապրել լեռան ստորոտում և այդ օրվանից կոչվեց` Հայք, իսկ ազգը` հայեր:

Комментариев нет:

Отправить комментарий