пятница, 13 октября 2017 г.

Հողի բույրը

Երեք երաժիշտ թողնում են իրենց երկիրը և շրջում են աշխարհներով, որ կարողանան օրվա կերակուր վաստակեն:Նրանցից մեկը մեծ է լինում և կույր:Այն երկուսը երիտասարդ էին, բայց հայրենիքի կարոտից ծերացել էին:
 Մի օր թագավորը իմանում է երաժիշտների մասին և կանչում է իր մոտ, որպեսզի ուրախացնեն նրանց:Սակայն նրանց բոլոր երգերի մեջ տխրություն կար, բոլոր երգերը հիշեցնում էին իրենց հայրենիքի մասին:Թագավորը զայրանում է և պարտադրում լքել իր հայրենիքը,  և վերադառնալ իրենց հող` մինչ արևի դուրս գալը, այլ դեպքում կգլխատի նրանց:Երաժիշտները հեծնում են ձիերը և ճանապարհ ընկնում:
Նրանք գնում էին իրենց սրտի ձայնին լսելով:Արդեն արևը դուրս էր գալիս, իսկ հայրենիքը հեռու էր:Նրանք շատ էին վախենում: Մեծ եղբայրը ասում էր, որ նրանք շատ մոտ էին և խնդրեց մի բուռ հող տան նրան: Նա հողը հոտոտում է և բարցրաձայնում, որ իրենք իրենց աշխարհում են:Պտտվում էին և տեսնում  թագավորի զինորներին, բայց նրանք մոտենալ չէին կարող, որովհետև երաժիշտները արդեն իրենց հողի վրա էին:

Комментариев нет:

Отправить комментарий