
Մեսրոպ Մաշտոցը առաջինն էր,ով թարգմանեց աստվածաշունչը:Իսկ դրա առաջին տողը եղավ ՝«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:Մեսրոպ Մաշտոցը աղոթում էր Աստծուն,իսկ Աստված լսում է նրա աղոթքները և նրան ցույց է տալիս գրերի սքանչելի տեսիլքը:Բայց ոչ թե քնած ժամանակ, այլ արթուն : Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա,իսկ գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում:Այդ ամենը վկայում է պատմահայր Խորենացին:Այդ ամենից հետո Ս.Մեսրոպի և Ս.Սահակի ջանքերով Հայաստանում բացվում են առաջին դպրոցները,որտեղ էլ երեխաները սովրում էին նորաստեղծ այբուբենով: Նրանք իրենց աշակերտների հետ ձեռնամուխ են լինում Ս. Գրքի թարգմանությանը`դառնալով հայ թարգմանչական գրականության հիմնադիրները: Նրանք ասորերենից և հունարենից թարգմանեցին Աստվածաշունչը, իսկ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը այն խմբագրեցին: Աստվածաշնչի թարգմանությունը այնքան կատարյալ էր, որ մինչ այսօր համարվում է«Թարգմանությունների թագուհի»: Քանի որ հույն ու ասորի պատմիչների, փիլիսոփաների ու բնագետների բազմաթիվ աշխատությունների բնագրեր չեն պահպանվել իրենց լեզուներով, այդ իսկ պատճառով հունարենից ու ասորերենից կատարված հայերեն թարգմանությունները այսօր բնագրի արժեք ունեն:Թարգմանիչներն ունեն նաև իրենց նվիրված միջազգային տոն, որը նշվում է սեպտեմբերի 30-ին։ Այն հիմնականում առնչվում է Սուրբ Ջերոմի՝ 4-5դդ. հռոմեացի քրիստոնյա գիտնականի հետ:Սուրբ Ջերոմին Հռոմի կաթոլիկ եկեղեցին սրբացրել է Աստվածաշունչը եբրայերենից լատիներեն թարգմանելու համար,որի համար պահանջվել է երկու տարի:
Комментариев нет:
Отправить комментарий