вторник, 8 октября 2019 г.

Իրավական պետություն

Բաց հասարակության կարևորագույն պայմաններից մեկը ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված համապատասխան օրենսդրական դաշտի և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների  պաշտպանության գործուն մեխանիզմների առկայությունն է։ Ելնելով այս սկզբունքից՝ "Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությունը կարևորում է հետևյալ խնդիրները.


Սահմանադրական փոփոխություններ

Գործող Սահմանադրությունը բարեփոխումների առաջնային կարիք ունի մարդու իրավունքների բաժնում։ Նշված բաժնում ճանաչված մարդու իրավունքները պետք է ենթարկվեն որակական փոփոխությունների, այն է՝ ճանաչված իրավունքի բովանդակություննն ու խորությունը պետք է համապատասխանեցվեն այդ իրավունքի միջազգայնորեն ճանաչված ծավալին ու չափանիշներին։ Բաժինը անհրաժեշտ է լրացնել ավելի քան տասնյակ իրավունքներով, որոնք մինչ օրս չեն  ներառված Սահմանադրության մեջ:

Վարչական օրենսգիրք և վարչական դատավարություն

Միջազգային և եվրոպական չափանիշներին համապատասխանող Վարչական նոր օրենսգրքի նախագծի մշակում, վարչական դատավարության հիմունքների մշակում։

Քրեական օրենսգիրք

Քրեական նոր օրենսգրքի բարեփոխում, մասնավորապես՝ զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացում, թրաֆիկինգի և սեռական շահագործման դեմ պայքարի քրեաիրավական և վարչաիրավական մոտեցումների մշակում։

Դատական անկախություն և հաշվետվողականություն

Գործող Սահմանադրության դատական իշխանության բաժնում սահմանադրական բարեփոխումներ, որոնք կնպաստեն դատական իշխանության կայացմանը, ինչն էլ դատական համակարգի անկախության երաշխիքն է։ Դատական ընթացակարգերի և որոշումների մատչելիություն և թափանցիկություն։

Անվճար իրավաբանական օգնություն

Հանրային պաշտպանության իրավունք   և անվճար իրավաբանական օգնություն քրեական, քաղաքացիական և վարչական գործերով, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքն իրականացնելու հայեցակարգի մշակում։

Հասարակական անվտանգության, բնապահպանության, կրթության, միգրացիայի, առողջապահության ոլորտների իրավական քաղաքականություն

Ոլորտի խնդիրները կարգավորող օրենսդրության բարելավում և իրավական քաղաքականության ձևավորում։

Քրեական դատավարության օրենսգիրք

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխանեցումը միջազգային համաձայնագրերին
:

Комментариев нет:

Отправить комментарий