вторник, 17 сентября 2019 г.

Հրանտ Դինք


Հրանտ Դինք ծնվել է սեպտեմբերի 15-ին, 1954 թվականին, պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականներից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։Հրանտ Դինքը 7 տարեկանում ծնողների հետ Մալաթիայից տեղափոխվել է Ստամբուլ. սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝ Սուրբ Խաչ դպրեվանքում։
Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության և փիլիսոփայության +ֆակուլտետները։ Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես լրագրող։ 1996 թ. Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքերի պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև։ Ունի երեք զավակ։ 2007 թվականի հունիսին Հրանտ Դինքին շնորհվում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ։ Ըստ ՀՀ նախագահի՝ առաջին անգամ է, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու։ Հրանտ Դինքի մահը մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար։ Մենք միշտ կհիշենք նրան, և մենք հավաստիացնում ենք նրա ընտանիքին, որ Հայաստանն իրենց տունն է, որտեղ մենք միշտ ուրախ ենք նրանց տեսնել։ Հայաստանի նախագահի մրցանակը միաժամանակ և՛ պատվավոր, և՛ տխուր է ընտանիքի համար։ Ես համոզված եմ, որ Հրանտը կցանկանար լինել մեզ հետ։ Նա միշտ ասում էր, որ Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ Սփյուռքը՝ փոքր կղզիներ են։ Պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների փոխըմբռնման, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հրանտ Դինքին շնորհված նախագահի մրցանակը ստանալու համար Թուրքիայից եկել էին Դինքի կինը, դուստրը և եղբայրը։ Մրցանակը հանձնվել է Հրանտ Դինքի եղբորը:





Комментариев нет:

Отправить комментарий