Աշխարհի արարման մասին
խոսվում է
Ծննդոց Գրքի առաջին գլխում: Աշխարհը
արարել է Աստված: Մարդկային գիտակցության համար այդպիսի բան պատկերացնելը դժվար է, անհավանական, քանի որ աշխարհը` ոչնչից արարումը մեր փորձի սահմաններից դուրս է: Ցանկանալով իմանալ ֆիզիկական աշխարհի կեցության սկզբի գաղտնիքը՝ մարդիկ մտածում են երեք մոլորություններից որևէ մեկի մասին: Դրանցից մեկն այն է, երբ մարդն Արարչին անձից չի սահմանազատում:
Այդպիսի մարդկանց անվանում էին պանթեիստներ (բնապաշտներ): Իսկ ուրիշները կարծում էին, թե նյութը մշտապես գոյություն է ունեցել Աստծո հետ հավասար, և Աստված աշխարհը պարզապես այդ հավերժագո նյութից է կերտել: Այդպիսի մարդկանց, ովքեր ընդունում էին, թե ի սկզբանե գոյություն են ունեցել երկու սկիզբներն էլ` թե՜ Աստվածայինը, թե՜ նյութականը, անվանում էին դուալիստներ: Ոմանք էլ ընդհանրապես Աստծո գոյությունն էին ժխտում՝ պնդելով, թե միայն նյութն ունի անսկիզբանվերջ գոյություն: Սրանք էլ ստացան աթեիստ (անաստված) անունը: Աստվածային արարչագործության էության ըմբռնման սխալները բացատրվում են նրանով, որ այդ արարումը տեղի է ունեցել մարդկային փորձի իրականությունից դուրս: Աստված աշխարհը, տիեզերքն ստեղծել է ոչնչից, իր Խոսքով, իր Ամենակարող զորությամբ, Աստվածային կամքով: Աստվածային արարումը մեկ անգամ սկսված և ավարտված գործողություն չէ:Աստված աշխարհն արարել է ժամանակի ու տարածության մեջ: Աստված արարեց մարդուն և նրան իր հետ առանձնահատուկ հաղորդակցության կոչեց` բոլոր արարածներից նրան վեր կարգելով և սահմանելով նրա գոյության գլխավոր նպատակը, այն է՝ ապրել Արարչի հետ լիակատար ներդաշնակության մեջ: Հենց այդ մասին են մեզ վկայում Աստվածաշնչի հավերժական խոսքերը:
Комментариев нет:
Отправить комментарий