Արծաթագործությունը դեկորատիվ–կիրառական արվեստի հնագույն տարածված տեսակներից, արծաթյա գեղարվեստական իրերի պատրաստումն է հաճախ այլ թանկարժեք մետաղների և քարերի համադրությամբ։ Տարածված է եղել Հին Եգիպտոսում, Հունաստանում, Իրանում, Չինաստանում, Հնդկաստանում, Բյուզանդիայում և այլն։ Հայաստանում այն զարգացած է եղել հին ժամանակներից։ Արծաթից պատրաստված աչքի ընկնող գեղարվեստական առարկաներ գտնվել են էրեբունիում, Երզնկայի շրջանում (մ․ թ․ ա․ 5–4-րդ դարեր), Արտաշատում (մ․ թ․ ա․ 2-1-ին դարերում)։
Հետագայում էլ արծաթագործության կարևոր կենտրոններ եղել են Վանը, Երզնկան, Դվինը, Կարինը, Անին, Երևանը, Ալեքսանդրապոլը, Թիֆլիսը, Կ․ Պոլիսը, Ախալցխան, Շուշին, Շամախին և այլ քաղաքներ։ Արծաթագործության հիանալի նմուշներ են ստեղծել Կիլիկիայի հայ վարպետները։
Հայ վարպետները պատրաստում էին թագեր, խուժրեր, գավազաններ, կանացի նուրբ մանյակներ, ապարանջաններ, ճակատնոցներ, թասակներ, ականջօղեր, հերազարդեր, գոտիներ, սպասք, ձեռագրերի կազմեր, եկեղեցական սպասքներ։ խորհրդային շրջանում հայկական ավանդույթները շարունակեցին և հարստացրին նոր ձևերով ու բովանդակությամբ։ Նրանց ստեղծագործությունները ցուցադրվել են հանրապետական, միութենական և արտասահմանյան ցուցահանդեսներում։ Արծաթյա բարձրարվեստ իրեր է արտադրում Երևանի ոսկերչական գործարանը։
Комментариев нет:
Отправить комментарий