Ենթամշակույթը սոցիոլոգիայում և մշակութաբանության մեջ հասարակության մշակույթի մի մասն է, որը տարբերվում է ճնշող մեծամասնությունից, ինչպես նաև այդ մշակույթը կրողների սոցիալական խմբերը: Ենթամշակույթը կարող է գերիշխող մշակույթից տարբերվել արժեքների սեփական համակարգով, լեզվով, վարվելակերպով, հագուստով և այլ առանձնահատկություններով: Տարբերում են ազգային,
Գոթեր
Գոթիկան կամ գոթական ենթամշակույթն առաջացել է 20-րդ դարի 70-ական թվականներին՝ պոստ-պանկ կոչվող ռոք երաժշտության ազդեցության տակ: Նրանք ամենևին էլ կապ չունի գերմանական «գոթեր» կոչվող ազգության հետ: Այս ենթամշակույթը բավականին տարասեռ է, սակայն կան որոշ ընդհանուր բնութագրեր՝ հատուկ մռայլ իմիջ՝ նրանք հագնվում են միայն սև, հետաքրքրություն գոթական երաժշտության եւ սարսափ ֆիլմերի նկատմամբ: Գոթիկան անմիջական կապ ունի մահվան պատկերի հետ, այդ պատճառով շատ գոթեր սիրում են խմբերով գնալ գերեզմաններ և իրենց օրվա մի մասը անցկացնել այնտեղ:Նրանք այնտեղ սիրում են լսել ռոքի տարբեր ուղղություններ, սա կախված է այն բանից, թե գոթիկայի, որ ուղղության հետևորդներ են խմբի անդամները, խմել գարեջուր, զրուցել տարատեսակ թեմաներից: Գոթերը չեն սիրում խոսել իրենց մասին և առավել ևս լուսանկարվել:Հայաստանում, գոթական ենթամշակույթը համեմատաբար երիտասարդ ուղղություն է՝ հիմնականում 16-32 տարեկան դեռահասներ և երիտասարդներ են և ավելի շատ կանայք են։Գոթերի համար տարիքային ցենզ գոյություն չունի, նրանց համար տարիքը խոչընդոտ չի կարող հանդիսանալ: Բացի գերեզմաններից, գոթերը երբեմն երեկույթներ են կազմակերպում «STOP» կոչվող ակումբում: Կան խմբեր, որոնք իրենց ժամանցը կազմակերպում են Բուսաբանական այգում: Նրանք կարծում են, թե կյանքի դժվարությունները ուժեղացնում են մարդուն, և պետք չէ խուսափել դրանցից:
Комментариев нет:
Отправить комментарий