1. Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց
զանգվածային բաժնի նվազման.
1) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
2) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
3) սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
4) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
2. Սովորական պայմաններում ո՞ր շարքի բոլոր նյութերն են գազեր.
1) կալիումի ֆտորիդ, յոդ, ջուր
2) հելիում, սոդա, կավիճ, ազոտ
3) ջրածին, ածխաթթու գազ, թթվածին
4) կարմիր ֆոսֆոր, օզոն, բրոմ
3. Ո՞ր քիմիական տարրի ատոմներն են առկա թվարկված բոլոր նյութերի
բաղադրության մեջ. նատրիումի հիդրօքսիդ, օզոն, ածխածնի (IV) օքսիդ, ջուր,
ազոտական թթու, մագնեզիումի օքսիդ, ջրածնի պերօքսիդ.
1) ջրածին 2) թթվածին 3) քլոր 4) ածխածին
4. Քանի՞ էլեկտրոն է առկա 8 կարգաթվով տարրի ատոմի վալենտային շերտում.
1) 2 2) 1,806 . 1024 3) 6 4) 8
5. Հետևյալ բանաձևերով ո՞ր ջուրն է բնության մեջ առավել տարածված.
1) T217O 2) D216O 3) H216O 4) T218O
6. Որքա՞ն է թթվածին տարրի զանգվածային բաժինը (%) ծանր ջրում` D2O մոլեկուլում.
1) 25 2) 29,4 3) 70,6 4) 80
7. Ջրածնի և թթվածնի 30 լ խառնուրդը պայթեցնելուց հետո մնացել է 3 լ թթվածին:
Որքա՞ն է ջրածնի ծավալային բաժինը (%) ելային խառնուրդում.
1) 50 2) 60 3) 40 4) 80
8. Երկրագնդի կեղևում թթվածնի և սիլիցիումի զանգվածային բաժինները հավասար
են 0,48 և 0,28 համապատասխանաբար:
Եկրակեղևում թթվածնի ատոմների թիվը քանի՞ անգամ է մեծ սիլիցիումի
ատոմների թվից.
1) 2 2) 2,5 3) 3 4) 4
9 . Լաբորատորիայում օզոն ստանալու նպատակով փակ անոթում գտնվող թթվածինը
ենթարկել են էլեկտրական պարպման,
ինչպե՞ս է փոխվում անոթում գտնվող գազի զանգվածը.
1) չի փոխվել 2) մեծացել է 1,5 անգամ 3) պակասել է 4) մեծացել է աննշան
10. Օզոնը հայտնաբերում են այն անցկացնելով կալիումի յոդիդի ջրային լուծույթով, ըստ
հետևյալ ռեակցիայի KI + O3 + H2O = O2 + I2 + KOH Հավասարեցրեք ռեակցիան,
որքա՞ն է ռեակցիայի հավասարման գործակիցների գումարային թիվը.
1) 5 2) 8 3) 3 4) 10
11. Որքա՞ն է ծանր ջրի (D2O) մեկ մոլեկուլի զանգվածը (գ).
1) 18 2) 20 3) 2,99. 10-23 4) 3,32. 10-23
12. Փոխազդել են ածխածնի 100 ատոմ և թթվածնի 50 մոլեկուլ: Որքա՞ն է ստացված
միացության մեկ մոլեկուլում ատոմների ընդհանուր թիվը.
1) 2 2) 4 3) 3 4) 5
13. Համապատասխանեցրե՛ք նյութի քիմիական բանաձևը և դրանում դրական և
բացասական օքսիդացման աստիճան ունեցող տարրերի զանգվածային հարաբերությունը.
Նյութի բանաձև
|
Զանգվածային հարաբերություն
|
ա) N2O
բ) NO
գ) N2O3
դ) NO2
|
1) 7 : 8
2) 7 : 20
3) 7 : 4
4) 7 : 12
5) 7 : 16
|
Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.
1) ա3, բ1, գ4, դ3 2) ա3, բ1, գ4, դ5 3) ա2, բ1,գ1, դ5 4) ա2, բ1, գ4, դ5
14. Քանի՞ մոլեկուլ է պարունակվում ջրի մեկ լիտրում (ρ=1գ/մլ).
1) 6,02 • 1023 2) 3,35 • 1024 3) 3,34 • 1025 4) 3,35 • 1023
15. Ջրածինը խառնել են օդին և այրել: Ստացվել է 9 գ ջուր: Ի՞նչ ծավալով (լ)
ջրածին են խառնել օդին.
1) 6,72 2) 11,2 3) 22,4 4) 5,66
16. 7,8 գ զանգվածով կալիումը լուծել են 48,4 գ ջրում:
ա) Գրեք ռեակցիայի հավասարումը______________
բ) Որքա՞ն է նյութի զանգվածային բաժինը (%) ստացված լուծույթում….
17. ա) Ո՞ր զույգ նյութերի փոխազդեցության դեպքում ջրածին կանջատվի.
1) խիտ ծծմբական թթու և ցինկ
2) .նոսր ազոտական թթու և պղինձ
3) խիտ աղաթթու և արծաթ
4) նոսր ծծմբական թթու և ալյումին
բ) Գրեք ռեակցիայի հավասարումը______________
գ) Քանի՞ լիտր ջրածին կանջատվի, եթե վերցվել է 1մոլ մետաղ.
Комментариев нет:
Отправить комментарий