Մ. թ. ա. 37
թ.-ին հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը արշավանք կազմակերպեց պարթևների դեմ: Նա
շատ ուժեղ, արնախում և փառասեր էր: Պարթևներից պարտություն կրելով Անտոնիոսը
ողջ մնացած զորքի հետ խուճապահար հասավ Հայաստան և Արտավազդից օթևան խնդրեց: Եթե
Հայոց թագավորը լիներ հմուտ դիվանագետ, մի լավ դաս կտար Անտոնոսին, սակայն նա
ապաստան տվեց և կերակրեց նրանց: Անտոնիոսը մեղադրեց թագավորին իր պարտության մեջ՝
անվանելով պարթևապաշտ, ինչին արքան պատասխանեց.
- Ես ոչ պարթևապաշտ եմ, ոչ էլ հռոմապաշտ, ես
հայապաշտ եմ և կարողանում եմ իմ երկիրը բարձրեցնել մյուս երկրների մոտ:
Մ. թ. ա. 34 թ.-ին Անտոնիոսն իր զորքի հետ,
իբրև բանակցելու նպատակով եկավ Արտաշատ: Այդ ժամանակ Արտաշատի թատրոնում
բեմադրվում էր «Տիգրան Մեծ»-ը: Թատրոնի ավարտից հետո, հենց թատերասրահում
Անտոնիոսը իր զորքի հետ ձերբակալեց Արտավազդին և իր ընտանիքին և տարավ Հռոմ:
Այնտեղ լուրեր ստեղծվեցին, որ Անտոնիոսը գրավել է Հայաստանը, և խնջույք
կազմակերպվեց: Խնջույքի ժամանակ Կլեոպատրան հարցրեց իր դիմաց նստած թագավորին.
- Ինչպե՞ս վարվեմ քեզ հետ:
- Արքայաբար, - պատասխանեց Արտավազդը:
Կլեոպատրան ասաց.
- Դու բոլորի առջև կերկրպագես ինձ, և ես
իսկույն կարձակեմ քո շղթաները ու կնստեցնեմ իմ կողքին:
- Դու ինձ խոստանում ես իմ կյանքը, սակայն ոչ
տերությունը և մոռանում ես իմ որդի Արտաշեսի մասին, ով կտիրի իմ երկրին, - ասաց
Արտավազդը:
Կլեոպատրան բարկացած հրամայեց շղթայել
թագավորին:
Հաջորդ օրը Արտավազդի մահվան օրն էր: Սրահում
դրված էր երկու ոսկե գահ, որի վրա նստած էին Կլեոպատրան և Անտոնիոսը: Դրանց դիմաց
դրված էր երկու մատյան, մեկը՝ «Պատմություն Տիգրան Մեծի», մյուսը՝ Արտավազդի
հորինվածքները: Կլեոպատրան հրամայեց իր մոտ բերել Արտավազդին և երբ նրան բերեցին
նա ասաց.
- Երկրպագի՛ր ինձ հիմա և կապրես:
- Կա ապրել, որն առավել է մահից և մահ, որն
առավել է ապրելուց: Ինչպե՞ս ես երկրպագեմ իմ դեմ կանգնած հռոմեական խորամանկ
աղվեսին, - ասաց Արտավազդը:
- Հերի՛ք է: Այրե՛լ մատյանները, որ սրանից մի
հուշ անգամ չմնա, - բարկացած բղավեց Կլեոպատրան:
- Դու կայրես իմ մատյանները, բայց պատմությունը
չես այրի: Այս ամենը բերնեբերան կփոխանցվի սերնդեսերունդ և հավերժ կմնա:
Комментариев нет:
Отправить комментарий