пятница, 20 марта 2020 г.

Վահան Տերյանի բանաստեղծությունը՝ Արմենուհի Տիգրանյանին

Վահան Տերյանը սիրելով Արմենուհի Տիգրանյանին նվիրել է այս բանաստեղծությունը նրան։ Բանաստեղծությունում Տերյանը պատմում է իր հուշերում գտնվող Արմենուհի Տիգրանյանի մասին, որը նրան թվում էր անօգնական և անզոր։ Տերյանին Արմենուհին թվացել էր որպես ուրվական և նա զգում էր, որ նրանք նստած են և գրկել են իրար։ Նրանք շատ օրեր էին ունեցել իրար հետ և շատ հնարավոր է, որ Տերյանը նկարագրել է նրա և Արմենուհու երեկոներից մեկը։






Այս երեկո կրկին Դուք
Եկաք, որպես հուշ,
Այնպես մեղմ ու անաղմուկ
Եւ այնպես անուշ.
Ու երբ ասիք, որ ես Ձեզ
Փայփայեմ այսօր,
Թվացիք ինձ Դուք այնպես
Անօգ ու անզոր…
Եւ միթե ես եղա Ձեզ
Եղբայր քնքշագին,
Երբ թեքվեցիք որբ ու հեզ
Կարոտ իմ կրծքին,
Երբ պարզվեցիք ինձ՝ բարակ,
Որպես մի ուրու,
Ու նստեցինք անկրակ՝
Գրկած իրարու…

Комментариев нет:

Отправить комментарий