вторник, 2 октября 2018 г.

Գրաբար

Կարդում ենք գրաբար
Վարդան Այգեկցի                                     

                            Արծիւ եւ նետ


Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.
— Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:

 Արծիվը ճախրում էր երկնքում,երբ խփեցին նրան նետով:Եվ նա զարմացավ,թե ո՞վ դա արեց:Նայեց ու տեսավ,որ խրված նետը իր փետուրմերից էր և ասաց. -Վա´յ ինձ,որ իմ մահվան պատճառը ես դարձա: 



Բառարան
երթայր — գնում էր
յերկինս — երկնքում
հարին — խփեցին
զնա — նրան
նետիւ — նետով
արար — արեց
հայեցաւ — նայեց
ետես — տեսավ
իւր — իր
ասէ — ասում է
զի — որ, որովհետև, քանի որ
                               Որսորդն եւ կաքաւն

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.
— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Որսորդը մի կաքավ է բռնում և ուզում է նետով մորթել նրան:Կաքավն ասում է. 

-Մի սպանիր ինձ,քանի որ կխաբեմ բազում կաքավներին ու կբերեմ քո թակարդը: 

-Այժմ իսկապես կմեռնես իմ ձեռքով,որ սիրելիներին և ազգականներին մատնում ես մահվան: 

Բառարանկալաւ — բռնեց
զենուլ — մորթել
ասէ — ասում է
զիս — ինձ
զի — որ, թե, որովհետև, որպեսզի
խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ
ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ
ականատ — թակարդ
յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում
ստուգիւ — ստուգապես, իսկապես
մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես
ի ձեռաց — ձեռքից
զսիրելիս — սիրելիներին
զազգականս — ազգականներին
մատնես — մատնում ես
ի մահ — մահվան
                                Կտակ վասն գանձի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.
— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:
Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:
Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:
Մի իմաստասեր  աղքատ մարդ ուներ որդիներ և մահվան ժամին կանչեց նրանց և ասաց. Ո´վ որդյակնե´ր,բազում գանձ կա պահված այգում իմ հայրերի կողմից,իսկ տեղը ցույց չեմ տա,ով որ աշխատի և ավելի խորը փոս փորի`նա կգտնի գանձս: Հոր մահվանից հետո որդիները սկսեցին մեծ չարչարանքով և խորագույն վարելով`ամեն մեկն ինքն էր ձգտում,որ գտնի գանձը:Եվ այգին սկսեց աճել ու զորանալ և բազում պտուղներ տվեց ու լցրեց նրանց գանձով:
Բառարանոմն — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)
որդիս — որդիներ
ի ժամ մահուն — մահվան ժամին
կոչեաց — կանչեց
զորդիսն — որդիներին
որդեակք — որդյակներ
պահեալ — պահված
ի հարցն իմոց — իմ հայրերից, իմ հայրերի կողմից
յայգին — այգում
զտեղին — տեղը
ոչ ցուցանեմ — ցույց չեմ տալիս
որ — ով, ով որ
խորագոյն — ավելի խոր
փորէ — այստեղ` փորի
գտանէ — այստեղ` կգտնի
յետ մահուան հօրն — հոր մահվանից հետո
մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով
վարէին — վարում էին
իւր ջանայր — ինքն էր ջանում (ձգտում էր)
զի — որ, որպեսզի
գտցէ — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է
ետ — տվեց
ելից — լցրեց
զնոսա — նրանց
գանձիւ — գանձով
                                           Վարդան Այգեկցի 

Վարդան Այգեկցին միջնադարյան հայ աստվածաբան, մատենագիր, առակագիր, քարոզիչ, հասարակական գործիչ է։Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա գյուղում: Կրթություն ստացել է ծննդավայրում, հետո՝ Կիլիկյան Հայաստանի Արքակաղանի վանքում։ Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը:Մահացել է 1250 թվականին։






Комментариев нет:

Отправить комментарий